AM
21 Հունվար 2011 - 11:53 AMT

Յուրա Մովսիսյանը կարող է խաղալ «Կրասնոդար» ֆուտբոլի ակումբում

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է իր կարիերան շարունակել «Կրասնոդար» ակումբում:

2010-ի վերջին Հայաստանի հավաքականի հարձակվողով հետաքրքրվել են նաև Կիևի «Դինամոն» և Կազանի «Ռուբինը»:

Սոցիալական ցանցի իր էջում Մովսիսյանը գրել է, որ տրանսֆերը կկայանա միայն այն դեպքում, եթե «Կրասնոդարը» հանդես գա Ռուսաստանի պրեմիեր լիգայում: Ակումբը զբաղեցրել է 5-րդ տեղը Ռուսաստանի առաջին դիվիզիոնում, բայց հնարավորություն ունի խաղալ պրեմիեր լիգայում, քանի որ «Սատուրնը» հրաժարվել է մասնակցությունից:

Ինչպես ֆուտբոլիստն ավելի վաղ հայտնել էր PanARMENIAN.Net-ի թղթակցին, իրեն լավ է զգում «Ռանդերսում», սակայն չի բացառել այլ ակումբում հանդես գալու հնարավորությունը: