AM
21 Հունվար 2011 - 14:13 AMT

ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել կաթնամթերք արտադրող «Մարիաննա» ընկերության նկատմամբ

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել կաթնամթերք արտադրող «Մարիաննա» ընկերության նկատմամբ:

Ինչպես նշվում է ՏՄՊՊՀ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, մամուլի հրապարակումների հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ ՏՄՊՊՀ-ն որոշում կայացրեց վարչական վարույթ հարուցել անբարեխիղճ մրցակցության հնարավոր գործողության համար: