AM
24 Հունվար 2011 - 10:44 AMT

Լևոն Հայրապետյանը փորձաշրջան է անցնում լեհական «Լեհիա» ակումբում

Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանը փորձաշրջան է անցնում լեհական «Լեհիա» ակումբում:

Հայրապետյանը 2008-1010թթ. խաղացել է գերմանական «Համբուրգում», իսկ 2010թ. խաղացել է «Փյունիկի» կազմում:

Ֆուտբոլիստը մասնակցել է Շեցինի «Պոգոնի» հետ ընկերական խաղին, որտեղ նրա ակումբը հաղթել է 6:1 հաշվով:

Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքէջը, Հայրապետյանը Կիպրոսում փետրվարի 9-ին առաջին անգամ հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում: