AM
25 Հունվար 2011 - 10:16 AMT

Յուրա Մովսիսյանը կարող է հանդես գալ Ռուսաստանի պրեմիեր-լիգայում

ՌԴ Ֆուտբոլի պերմիեր-լիգայի ընդհանուր ժողովը որոշել է 2011/12 թթ. խաղաշրջանի մասնակիցների թվում ընդգրկել «Կրասնոդար» ակումբը:

Երկրի առաջնությունում Կրասնոդարի ակումբին կփոխարինի մերձմոսկովյան «Սատուրնը»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է իր կարիերան շարունակել ՌԴ «Կրասնոդար» ակումբում: Մովսիսյանը նախապես հայտարարել էր, որ կխաղա ակումբի կազմում, եթե «Կրասնոդարը» հանդես գա Ռուսաստանի պրեմիեր-լիգայում: