Տեղական հաղորդակցությունում ուղևորափոխադրումների օպտիմալացման նպատակով, ելնելով փաստացի ուղևորահոսքից, փետրվարի 1-ից քաղաքամերձ էլեկտրական գնացքների երթևեկության օրակարգում կատարվում են հետևյալ փոփոխությունները. № 6540/ 6541 քաղաքամերձ գնացքը նշանակվում է Գյումրի-Վանաձոր ուղղությամբ, փոփոխություններ են կատարվել Պեմզաշեն-Գյումրի № 6514 էլեկտրագնացքների ժամանակացույցում, փոփոխություններ են կատարվել Արմավիր-Երևան № 7011 և № 7016 Երևան-Արմավիր տակտային շարժման էլեկտրագնացքների ժամանակացույցում` երթուղու երկարացումով մինչև Արաքս կայարան:
Ինչպես հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը, չեղյալ են համարվում այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Գյումրի-Պեմզաշեն ժամը 7:00-ին, Պեմզաշեն-Գյումրի` ժամը 17:50-ին, Երևան-Երասխ` ժամը 4:40-ին, Երասխ-Երևան` ժամը 20:30-ին, Երևան-Արարատ` ժամը 10:00-ին, Արարատ-Երևան`ժամը 11:40-ին, Երևան-Արմավիր` ժամը 6:10-ին, Երևան –Արմավիր` ժամը 11:40-ին, Արմավիր-Երևան` ժամը 13:10-ին, Արմավիր-Երևան` ժամը 21:25-ին:





