Փետրվարի 1-ից հունիսի 1-ը քաղաքամերձ էլեկտրագնացքներից օգտվելու դեպքում ուսանողներին տրամադրվելու է 25 տոկոս զեղչ: «Հայկական բուհերի ուսանողներին զեղչեր տրամադրելը սոցիալական պարտավորությունների կատարման հաստատումն է, որը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ»-ի գերակա ուղղություններից է»,- ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում:
Բացի դրանից, փետրվարի 1-ից տեղական հաղորդակցությունում հաստատվելու են հետևյալ սակագները. 1-10 կմ` 100 դրամ, 11-20 կմ` 150 դրամ: Ընդ որում էլեկտրագնացքներում ձեռքի ուղեբեռի համար սահմանվում է 100 դրամ վճար ձեռքի ուղեբեռի յուրաքանչյուր տեղի համար:





