Հունվարի 31-ին լեհական «Յագելոնիա» (Բելոստոկ) ակումբը, որի գույները պաշտպանում է ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը մեկնել է Անթալյա, որտեղ հավաք կանցկանի:
Պաշտպանը վերջերս է պայմանագիր կնքել լեհական ակումբի հետ և կխաղա այնտեղ մինչև 2014 թվականը: Թուրքիայում կայանալիք հավաքի շրջանակներում «Յագելոնիան» 5 ընկերական խաղ կանցկացնի, առաջին խաղը տեղի կունենա փետրվարի 2-ին, նրա մրցակիցը կլինի Սոլիգորսկի «Շախտյորը»: Հավաքը կավարտվի փետրվարի 17-ին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:





