AM
31 Հունվար 2011 - 10:57 AMT

ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները նվազել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հունվարի 31-ից փետրվարի 6-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 14264.35 (-512.96), բացթողնման գինը` 15504.73 (-557.56) դրամ, արծաթի գնման գինը` 290.29 (-17.97), բացթողնման գինը` 315.53 (-19.53), պլատինի գնման գինը` 19283.53 (-502.92), բացթողնման գինը` 20960.36 (-546.65), իսկ պալադիումի գնման գինը կկազմի` 8598.61 (-175.83), բացթողնման գինը` 9346.31 (-191.13) դրամ: