2011թ. փետրվարի 1-ից ՎՏԲ-Հայաստան բանկը գործողության մեջ է դնում մանրածախ վարկերի գծով որոշումների ընդունման ավտոմատացված համակարգը, որը մշակվել է անմիջապես բանկում, բանկի ռիսկ-մենեջերների կողմից ձևավորած տեխնիկական խնդիրների հիման վրա, ռուսաստանյան ՎՏԲ24 բանկի աջակցությամբ:
Դա ենթադրում է, որ վարկերի տրամադրման հետ կապված բոլոր որոշումները, ներառյալ վարկի հաստատված գումարը, այսուհետ ընդունվելու են բանկի ավտոմատացված համակարգի կողմից, որի մեջ ծրագրավորված են որոշումների ընդունման ստանդարտ և հստակ կանոններ` «վարկային սկորինգ»: Որոշումների ընդունման այս մոտեցումն ունի էական առավելություններ, ինչպես հաճախորդների, այնպես էլ բանկի համար:
Հաճախորդների տեսանկյունից համակարգը թույլ է տալիս ապահովել օպերատիվության բարձր մակարդակ: Կախված վարկային պրոդուկտի տեսակից` ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդներն այսուհետ կկարողանան առավել կարճ ժամանակահատվածում բանկից ստանալ պատասխան իրենց վարկ տրամադրելու վերաբերյալ: Իսկ բանկի տեսանկյունից այս համակարգի ներդրումը մեծ առաջխաղացում է իր իսկ վարկային գործընթացների ստանդարտացման ուղղությամբ:
«Չնայած, որ վարկավորումը հնագույն բանկային ֆունկցիաներից մեկն է, սովորաբար հենց այս բնագավառում է նկատվում ստանդարտացման նվազագույն մակարդակ: Այդ իսկ պատճառով մենք, հանդես գալով խոշոր ունիվերսալ Բանկի կարգավիճակում, տվյալ ավտոմատացված համակարգի ներդրումը դիտարկում ենք որպես վարկային գործընթացների կարգավորման մեջ իրական առաջընթացի և նոր ձեռք բերումների միջոց, ինքնատիպ կոչ, որը մենք, ի շնորհիվ համակարգը գործունեության մեջ դնելու փաստի, կարող ենք համարել, որ հաջող հաղթահարել ենք: Բացի այդ, համաձայն բանկի Վարկային քաղաքականությանը, մանրածախ շուկան մենք դիտարկում ենք որպես նպատակային և առաջնային, որն օժտված է երկու կարևոր առավելություններով, և որոնք դժվար է հաշվի չառնել: Նախևառաջ, դա բարձր տեխնոլոգիական շուկա է, և այդ իմաստով մեզ անհարժեշտ էր զարգացնել վարկային որոշումների ընդունման ավտոմատացված համակարգը: Եվ երկրորդը, մանրածախ էքսպրես վարկավորումը հանդիսանում է բանկի համար նոր «ցանկալի» հաճախորդների ներգրավման և սպասարկման լավագույն աղբյուր»,- ասել է ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:





