AM
1 Փետրվար 2011 - 11:18 AMT

Մինչ Հայաստանի առաջնության մեկնարկը «Շիրակը» 5 ընկերական խաղ կանցկացնի

Փետրվարի 1-ին «Շիրակ» ֆուտբոլի ակումբը պաշտոնապես ներկայացրեց ակումբի նոր գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանին, որի ղեկավարությամբ «Շիրակը» 2011թ. երկու 12-օրյա հավաք անցկացրեց Երևանում և Ծաղկաձորում:

«Երրորդ հավաքը «Շիրակը» կանցկացնի Անթալիայում, որտեղ ընկերական խաղեր են նախատեսված փետրվարի 10, 13, 19 և 20-ին: Իսկ փետրվարի 5-ին «Շիրակը» կխաղա «Իմպուլսի» հետ, որից հետո պարզ կդառնա, կհամալրի արդյոք ակումբի կազմը բելառուսցի դարպասապահը, որն այժմ փորձաշրջան է անցնում ակումբում»,-ասել է Պետրոսյանը:

Ակումբին միացել է Կարեն Խաչատրյանը «Կիլիկիայից»: Արտակ Հովհաննիսյանին ձեռք բերելու համար բանակցություններ են ընթանում «Գանձասարի» հետ: Թուրքիայում կայանալիք հավաքի ժամանակ ակումբին կմիանան նաև երկու ֆուտբոլիստներ Բելգիայից:

«Իր մարզադաշտում «Շիրակը» կսկսի խաղալ Հայաստանի առաջնության ավարտին, քանի որ այնտեղ բարենորոգման աշխատանքներ են տարվում, իսկ մինչ այդ խաղեր տեղի կունենան Իջևանում»,-ասել է «Շիրակի» գլխավոր տնօրեն Գեորգի Մաթևոսյանը:

2011թ. «Շիրակը» հանդես կգա Kappa ապրանքանիշի մարզահագուստով: