«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը 750 մլն դոլար կարողությամբ Forbes ցուցակում առաջին անգամ զբաղեցրել է 91-րդ տեղը Ռուսաստանի ամենահարուստ գործարարների շարքում:
«Ոսկե հարյուրյակ 2010»-ի գլխավոր ցուցանիշներն անցյալ տարվա համեմատ կրկնապատկվել են: Միլիարդատերերի թիվը հասել է 62-ի (2009-ին եղել է 32): Forbes ցուցակի անդամենրի ընդհանուր կարողությունը 2010-ին կազմել է 297 մլրդ դոլար 2009-ի 142 մլրդ դրամի փոխարեն:
Ինչպես նշվում է Forbes-ի պաշտոնական կայքում, ցուցակը գլխավորում է Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի ղեկավար Վլադիմիր Լիսինը: Նրա հարստությունը հասնում է 10.6 մլրդ դոլարի: Երկրորդ տեղում 8.2 մլրդ դոլար կարողությամբ «Ինտերրոսի» ղեկավար Վլադիմիր Պոտանինն է: Առաջին անգամ 2004-ից ի վեր ցուցակի մեջ չի մտել Բորիս Բերեզովսկին:





