«Անշուշտ, սա վատ արդյունք է, ինչի մասին էլ ես ասացի ֆուտբոլիստներին: Ֆիզիկական տեսակետից մրցակիցը ավելի լավ էր պատրաստված: Իրանցիները մասնակցել են Ասիայի գավաթի մրցաշարին, որին երկար նախապատրաստվել են: Իսկ մենք այնքան էլ լավ հիշողություններ չունենք փետրվարյան խաղերի մասին: Սակայն, դա չի նշանակում, որ մենք միշտ պետք է պարտվենք»,-ասել է ռուսաստանցիների գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Իրանի հետ ընկերական խաղում պարտվելուց հետո:
Ադվոկատը խոստովանել է, որ պաշտոնական խաղերում երեք հաղթանակներից հետո Ռուսաստանի հավաքականը պետք է անխոցելի լիներ, սակայն նա զիջեց Բելգիային, իսկ այժմ՝ Իրանին:
«Ֆուտբոլիստները պետք է իսկական մակարդակ ցույց տան Հայաստանի հետ խաղում: Հայաստանի թիմը Իրանի տիպի թիմ է, սակայն այս խաղից հետո կանցնի վեց շաբաթ, որոնք շատ բան պետք է փոխեն»,-ասել է Ադվոկատը, հաղորդում է sport-express.ru-ն:





