AM
11 Փետրվար 2011 - 13:37 AMT

Հունվարին ՀԿԵՈւ ծառայություններից օգտվել է 50 հազար ուղևոր

Ընթացիկ տարվա հունվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (ՀԿԵՈւ) ծառայություններից օգտվել է 50 հազար ուղևոր:

Ինչպես ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, առավել ծանրաբեռնված են եղել Երևան-Գյումրի՝ 17 հազար ուղևոր, Արմավիր-Արշալույս՝ 13 հազար ուղևոր, Երևան-Արմավիր՝ շուրջ 10 հազար ուղևոր, Երևան-Երասխ՝ 4 հազար ուղևոր ուղղությունները: Երևան-Թբիլիսի-Երևան երթուղիով հունվարին տեղափոխվել է 15687 ուղևոր: