AM
14 Փետրվար 2011 - 06:50 AMT

Բացօթյա առևտրով զբաղվող անձինք բողոքի ակցիա կանցկացնեն Ռադիոտան մոտ

Օրերս Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստաընկերությունը խեղաթյուրված է ներկայացրել բացօթյա առևտրով զբաղվող անձանց բողոքի բուն էությունը՝ ապատեղեկացնելով քաղաքացիներին: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ստացված հաղորդագրությունում:

Առաջնորդվելով այն փաստով, որ հարկատուների վճարներով հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է ճշմարտությունը ներկայացնել մի քանի հազար մարդու ճակատագրի մասին, փետրվարի 14-ին Ռադիոտան դիմաց տեղի է ունենալու բողոքի ակցիա: