2011 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացել 613 593 բաժանորդ:
Ընթացիկ տարվա հունվար ամսին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 702-ով, տեղադրված է 507 766 անվտանգության սարք:
ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2011 թվականի փետրվարի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրվել են 507 766 ազդանշային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 8673-ը՝ հունվար ամսին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:





