Վիճակագրական տվյալների համաձայն, 2011-ի հունվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի միջոցով փոխադրված բեռների ծավալը կազմել է 164.2 հազար տոննա: «Բեռնափոխադրումների ծավալը 2010-ի հունվարի համեմատ կազմել է 28.2 տոկոս»,- հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:
Միաժամանակ, արտահանման հաղորդակցությունում աճը կազմել է 18.3 հազար տոննա, ներկրման հաղորդակցությունում` 69.7 հազար տոննա, տեղական` 76.2 հազար տոննա, ինչը 2010-ի նույն շրջանից ավելի է 61.3 տոկոսով:
Ըստ բեռների անվանացուցակի, հիմնականում փոխադրվել է. արտահանման հաղորդակցությունում` կոնտեյներային փոխադրումներ` 9 311 տոննա, արդյունաբերական հումք` 4 958 տոննա, մետաղների ջարդոն` 3 350 տոննա: Ներկրման հաղորդակցությունում` նավթային բեռներ` 21 361 տոննա, կոնտեյներային փոխադրումներ` 17 904 տոննա, հացահատիկ` 10 171 տոննա:
Միաժամանակ, տեղական հաղորդակցությունում` գունավոր մետաղների հանքաքարեր` 71 405 տոննա, պղնձի կոնցենտրատ` 1 346 տոննա, արդյունաբերական հումք` 1 263 տոննա:





