AM
14 Փետրվար 2011 - 08:22 AMT

Հովհաննես Դավթյանը ձյուդոյի Աշխարհի գավաթի խաղարկությունում զբաղեցրել է երկրորդ տեղը

Բուդապեշտում ավարտվել է ձյուդոյի Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որին մասնակցել են 6 հայ մարզիկներ:

Հայ մարզիկներից հերթական անգամ լավ է հանդես եկել Հովհաննես Դավթյանը: Մինչև 60 ք/կ-ում Դավթյանը տարել է 4 հաղթանակ և դուրս եկել եզրափակիչ և, զիջելով ճապոնացի Յամամոտո Հիրոֆումիին, զբաղեցրել երկրորդ տեղը: Արմեն Նազարյանն Աշխարհի գավաթում մինչև 66 ք/կ-ում զբաղեցրել է 3-րդ տեղը

Արդեն փետրվարի 19-20-ին ձյուդոյի Հայաստանի հավաքականը պետք է ելույթ ունենա Դյուսելդորֆում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: