Փետրվարի 13-ին կայացավ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի 1999 թվականին ծնված և փոքր տարիքի մարզիկների սամբոյի բաց առաջնությունը` մասնակցությամբ ավելի քան 120 տղաների և աղջիկների:
Տղաների պայքարում հաղթողներ դարձան Անդրանիկ Ավագյանը (27 կգ), Դավիթ Գաբրիելյանը, (30 կգ), Լենդրուշ Գևորգյանը (32 կգ), Արմեն Սիմոնյանը (35 կգ), Նորայր Ներսեսյանը (38 կգ), Մամիկոն Ավետիսյանը (41 կգ), Բորիս Հախվերդյանը (45 կգ), Դավիթ Սարգսյանը (49 կգ), Կարեն Հակոբյանը (53 կգ) և Գևորգ Մովսիսյանը 67 կգ:
Աղջիկները մրցեցին երեք քաշային կարգերում, մրցաշարի հաղթողներ դարձան Սուսաննա Լադոյանը, Սոֆի Հակոբյանը և Արմինե Հարությունյանը` համապատասխանաբար 25, 33 և 52 կիլոգրամ քաշային կարգերում, PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Սամբոյի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:





