AM
14 Փետրվար 2011 - 12:45 AMT

«Նաիրիտը» հայկական ԶԼՄ-ներին խնդրում է ձեռնպահ մնալ երկրի էկոնոմիկայի նախարարի խոսքերի կամային մեկնաբանությունից

«Նաիրիտ» ՓԲԸ-ն հայկական ԶԼՄ-ներին խնդրում է ձեռնպահ մնալ երկրի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքերի կամային մեկնաբանությունից: Ինչպես ասվում է գործարանի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, փետրվարի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ շուրջ ծավալվող գործընթացներին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հնչեցրել է սեփական կարծիքը դրանց մասին` դեմ արտահայտվելով միայն պետերաշխիքի տրամադրմանը, այլ ոչ թե ֆինանսավորման արտաքին աղբյուրների որոնման մեջ գործարանին օգնելու հարցում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ էկոնոմիկայի նախարարի խոսքերի սխալ մեկնաբանումը կարող է անդրադառնալ գործարանի առջև ծառացած խնդիրների լուծման վրա, ինչը գործարանի ղեկավարության հետ հեռախոսազրույցում հաստատեց Տիգրան Դավթյանը:

Մամլո ծառայությունն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Նաիրիտի» աշխատանքի վերսկսման հարցում, և որ գործարանի ղեկավարությունը Հայաստանի կառավարության հետ բանակցություններ է վարում այդ ուղղությամբ: