Հայաստանի Ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքում հրավիրված 19 դիմորդներից քննությանը ներկայացել է 17 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 16-ին:
Ինչպես հաղորդում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, 2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 2 քննություն, որոնց արդյունքներով 22-դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 14-ի դրությամբ որակավորման վկայական ունի 388 հաշվապահ:





