Ապրիլին նախատեսվում է ստորագրել ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր: Այդ մասին հաղորդել է Մաքսային միության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Գլազևը ռուս-ուկրաինական համաժողովի ժամանակ, հաղորդում է tamognia.ru-ն: «Մենք հուսով ենք, որ 2011-ի ապրիլի 15-ին Յալթայում կստորագրվի համաձայանգիր ԱՊՀ-ում ազատ առևտրի գոտու մասին Մաքսային միության շրջանակներում»,- ասել է նա:
Հունվարի 17-ին Մոսկվայում կայացել է Արձանագրության ստորագրում 2004-ի մարտի 3-ին ԱՊՀ և ԵվրԱզԷս միջև կնքված համաձայնության մեջ փոփոխություններ կատարելու մասին:





