Արդշինինվեստբանկը փետրվարի 10-ից սկսել է ընդունել ավանդներ նաև ՌԴ ռուբլով` տարեկան մինչև 6,2 տոկոս տոկոսադրույքով: Բանկում ավանդները ընդունվում են նաև ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով` ֆիզիկական և իրավաբանական անձանցից, կանխիկ և անկանխիկ եղանակներով: Այսօր Արդշինինվեստբանկը իր հաճախորդներին առաջարկում է բազմաթիվ ավանդատեսակներ, որոնք փոխարկելի են, ավելացվող են, հնարավորություն են տալիս չկորցնել տոկոսները` պայմանագիրը դադարեցնելու դեպքում, ընդունում է ավանդներ երեխաների համար, և ավանդ, որի գործողության ընթացքում տոկոսադրույքն աստիճանաբար ավելանում է:
Արդշինինվեստբանկն իր ավանդատուների համար մշտապես անցկացնում է ակցիաներ` նրանց առաջարկելով ավանդ ներդնել գործող տոկոսադրույքից բարձր տոկոսներով: Բանկը իր հավասարակիշռ գործունեության շնորհիվ, ներգրավված ավանդների ծավալով ՀՀ բանկային համակարգում հանդիսանում է առաջատարներից մեկը:
Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. «Ներգրավելով ՌԴ ռուբլով ավանդներ, Արդշինինվեստբանկը, հնարավորություն է տալիս մեր ազգաբնակչությանը, արտերկրից ստացված իրենց գումարները խնայել առանց լրացուցիչ փոխարկումների և գումարային կորուստների», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:





