2011-ին «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի վարկերի ընդհանուր ծավալը նախատեսվում է ավելացնել մինչև 73.5 մլրդ դրամ, այդ թվում` 1 մլրդ դրամով ավելանալու է վարկերի պորտֆելը, որոնք տրամադրվում են վճարային քարտերի միջոցով:
Վճարային քարտերի միջոցով բանկի կողմից տրամադրված վարկերի բաժինը բանկի վարկային պորտֆելում 2010-ին կազմել է 5 տոկոս կամ 2 մլրդ դրամ: 2010-ի վերջին բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է շուրջ 50 մլրդ դրամ: 2010-ի ընթացքում բանկի կողմից թողարկված վճարային քարտերն ավելացել են 30.6 տոկոսով` մինչև 75 315 հատ, իսկ բանկի քարտերով գործողությունների ծավալը` 45.75 տոկոսով: 2011-ի հունվարի 1-ին բանկոմատների թիվը հասել է 44-ի, իսկ POS-տերմինալների քանակը` 128-ի:





