AM
15 Փետրվար 2011 - 14:08 AMT

Արմեն Մովսիսյանը հուսով է, որ փոփոխություններն «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում» կնպաստեն ներդրումների ներհոսքին Հայաստան

Առաջարկվող փոփոխություններն «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում» ուղղված են Հայաստանում ներդրումների ներգրավման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Այդ մասին փետրվարի 15-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը: «Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որոնք կնպաստեն արտասահմանից ներդրումների ներգրավմանը: Բնօգտագործման վճարների և տուրքերի բարձրացումը չի լուծի խնդիրը»,- ասել է Մովսիսյանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք օրենսդրական փոփոխությունները մշակելիս դիտարկվել է ընդերքի օգտագործման բնագավառում միջազգային փորձը, նախարարն ընդգծել է, որ այդ նպատակով եվրոպական փորձագետներ էին հրավիրվել: