«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբն այս տարի նախատեսում է հրատարակել «20-րդ դարի հայ /ծագումով հայ/ օրենսդիրները» գիտագործնական աշխատությունը, որը նվիրված է Հայաստանի հանրապետության անկախության 20-ամյակին: Այդ նպատակով ստեղծված ստեղծագործական խումբը, որը ղեկավարում է Ռ.Թորոսյանը, համագործակցում է աշխարհի գրեթե բոլոր օրենսդիր մարմինների համապատասխան կառույցների հետ:
Ակումբի նախագահությունը գտնում է, որ այս աշխատությունը մեծ դեր կխաղա Հայաստանում պառլամենտարիզմի ձևավորման գործում և, այդ կապակցությամբ, համագործակցության է հրավիրում Հայաստանի և Սփյուռքի բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու անհատ անձանց, ասվում է «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ» ՀԿ մամլո հաղորդագրության մեջ:





