AM
17 Փետրվար 2011 - 13:34 AMT

Լեռնապատի գյուղապետը 2 մլն դրամ է պահանջում իրեն զրպարտելու համար

2011 թ. փետրվարի 18-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ` Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի:

Վանո Եղիազարյանն իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի համար հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: 2010 թ. դեկտեմբերի 8-ին «Վանաձորյան խճանկար» թերթում տպագրված հարցազրույցում զետեղվել է Արթուր Սաքունցի կողմից իր հասցեին արված հայտարարություն, որն ըստ գյուղապետի զրպարտություն է:

Հայցվոր կողմը դատարանից պահանջում է զրպարտության համար պարտավորեցնել պատասխանողին նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև փոխհատուցել դատական ծախսերը: