Փետրվարի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Ձիեչիին: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու պետությունների միջև բարձր մակարդակի վրա իրականացող փոխայցելություններին, ինչպես նաև շարունակ սերտացող մշակութային և տնտեսական գործակցությանըª ի բարօրություն երկու ժողովուրդների:
Վեհափառ Հայրապետը խոսեց նաև հայ և չին ժողովուրդների պատմական կապերի մասին` կարևոր նկատելով ներկայիս ժամանակներում ժողովուրդների բարեկամության ամրապնդումը և հետևողական զարգացումը համընդհանուր մարտահրավերների հաղթահարման համար:
Չինաստանի արտաքին գործերի նախարարն իր հերթին ուրախություն հայտնեց Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն այցելելու և հայկական բազմադարյա մշակույթը ճանաչելու հնարավորության առիթով, ապա ներկայացրեց երկու պետությունների ներկայիս փոխհարաբերությունները և շահեկան համագործակցությունը, մատնանշեց մշակութային կապերը խորացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությանը, ինչը կկանխի նման ոճրագործության կրկնությունը ապագայում£ Կարևորվեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը խաղաղ ճանապարհով, հաղորդում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը:





