Փետրվարի 17-ին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ժամանել է Մինսկ, որտեղ մասնակցելու է աշխարհի թիմային գավաթին: Գավաթի խաղարկությունը տեղի է ունենալու փետրվարի 19-20, և դրան մասնակցելու են նաև Կուբայի, Ղազախստանի, Հարավային Կորեայի, Իրանի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Բելառուսի, Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականները:
Այդ խոշոր մրցաշարին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հրավիրել է երիտասարդ ըմբշամարտիկների, հավաքականի հիմնական անդամները միևնույն ժամանակ Սլովենիայում մասնակցելու են Գրան պրիի:
Այսպիսով, Բելառուսի մայրաքաղաքում հանդես են գալու Արմեն Չոմարյանը և Նարեկ Խաչատրյանը (55 ք/կ), Արթուր Մկրտչյանը և Արտակ Հարությունյանը (60ք/կ), Հովհաննես Վարդերեսյանը և Արամ Ջուլֆալակյանը (66 ք/կ), Վարշամ Բորանյանը (74 ք/կ), Տիգրան Սահակյանը և Հրայր Հովհաննիսյանը (84 ք/կ), Սարգիս Տոնոյանը (90 ք/կ) և Վաչիկ Եղիազարյանը (120 ք/կ):





