AM
17 Փետրվար 2011 - 15:19 AMT

Սլովենիայում հունա-հռոմեական ըմբշամարտի Գրան Պրիում Հայաստանը 4 մարզիկ կներկայացնեն

Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականը փետրվարի 17-ից 20-ը Մուրսկա Սոբոտա քաղաքում (Սլովենիա) կմասնակցի Գրան Պրիին:

Գրան Պրիում հայ ըմբշամարտիկները` Եվրոպայի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը (55կգ ք/կ), Վահան Ջուղարյանը (60կգ ք/կ), Եվրոպայի չեմպիոն և ԱԱ արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (74կգ ք/կ) և Արթուր Շահինյանը (84կգ ք/կ) ելույթ կունենան մարզիչ Արամ Մարգարյանի ղեկավարությամբ: Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն այդ ժամանակ գլխավորելու է հայկական պատվիրակությունը, որը ելույթ կունենա Աշխարհի թիմային գավաթում:

Հայ ըմբշամարտիկներն առաջնությանը պատրաստվում էին Հայաստանի առաջնության ավարտից հետո և Երևանում ուսումնա-մարզական հավաքներ են անցկացրել: