Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը sport-express.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ EURO 2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում մարտի 26-ին Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումը կարևոր է, ինչպես և ցանկացած այլ խաղ:
«Մեզ համար մրցակցի անունը նշանակություն չունի: Ռուսաստանի հետ գարնանը մենք խաղալու ենք տանը և կցանկանայինք անցկացնել այդ խաղը ոչ ավելի վատ, քան Սլովակիայի հետ»,- ասել է Մխիթարյանը:
Չնայած Իրանի հավաքականից Ռուսաստանի հավաքականի կրած պարտությանը` Մխիթարյանը կարծում է, որ սխալ է դատել հակառակորդի ուժերի մասին ընկերական խաղերով. «Մենք չգիտենք, թե ինչ նպատակներ ուներ Ադվոկատն իրանցիների հետ հանդիպման ժամանակ: Միանշանակ ոչ «հաղթանակ ցանկացած գնով», բայց մենք խաղալու ենք տանը և անելու են հնարավոր ամեն ինչ մեր երկրպագուներին ուրախացնելու համար»:
Հայ կիսապաշտպանը Ռուսաստանի հավաքականին համարում է փորձառու թիմ անվանի մարզիչի գլխավորությամբ, իսկ ֆուտբոլիստներ Անդրեյ Արշավինին, Պավել Պոգրեբնյակին, Ռոման Պավլյուչենկոյին, Դինիյար Բիլյալետդինովին, Իգոր Ակինֆեևին` եվրոպական կարգի խաղացողներ, և այդ պատճառով գայթակղիչ կլինի նման թիմի հետ խաղալը:





