AM
23 Փետրվար 2011 - 13:11 AMT

Ռոբերտ Արզումանյանը «Յագելոնիայում» հանդես կգա 25-րդ համարի տակ

Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը լեհական «Յագելոնիայի» կազմում հանդես է գալու 25-րդ համարի տակ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստն այս տարվա հունվարին պայմանագիր է ստորագրել ակումբի հետ և մինչև 2014-ը հանդես է գալու այնտեղ:

Լեհաստանի առաջնությունում փետրվարի 26-ին «Յագելոնիան» անցկացնելու է այդ խաղաշրջանի առաջին խաղը «Սլասկոյի» դեմ, որտեղ Արզումանյանը փորձաշրջան է անցել մինչև «Յագելոնիա» անցնելը: Երկրի առաջնությունում ակումբը 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: