AM
24 Փետրվար 2011 - 07:26 AMT

«Բանանցը» վերջին ստուգողական խաղում զիջեց ղազախական «Լոկոմոտիվին»

Բանանցն ավարտեց վերջին ուսումնամարզական հավաքն Անթալիայում: Վերջին ստուգողական խաղում 2010-ի Հայաստանի արծաթե մեդալակիրը զիջեց «Լոկոմոտիվին» (Աստանա):

Արդեն առաջին խաղակեսում ղազախական թիմն առաջատար էր 2:0 հաշվով: Ընդմիջումից հետո հայ ֆուտբոլիստները կրճատեցին հաշիվը Սամվել Մելքոնյանի գոլի շնորհիվ, «Լոկոմոտիվը» հաղթեց 2:1 հաշվով, հաղորդում է «Բանանցի» պաշտոնական կայքը:

Հայաստանի առաջնությունում «Բանանցը» կնշի նախամուտը մարտի 5-ին «Արարատի» հետ խաղում: