Ազգային ժողովը օգոստոսի 2-ի նիստում քննարկել և ընդունել է «Իններորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը։
Նիստի արդյունքում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ է ընտրվել Լիլիթ Մինասյանը, իսկ քարտուղար՝ Քնարիկ Հարությունյանը, հայտնում է Factor.am-ը:
ԱԺ հաշվիչ հանձնախմբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկվել են Ռուզաննա Երեմյանը, Քնարիկ Հարությունյանը, Լևոն Լևոնյանը, Մարիամ Պողոսյանը, Սյուզաննա Սայադյանը և Արաքսյա Վարդանյանը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից՝ Մարիաննա Ղահրամանյանը, Լիաննա Գասպարյանը, Գառնիկ Դավթյանը, իսկ «Հայաստան» խմբակցությունից՝ Մեսրոպ Մանուկյանը։
Նիկոլ Փաշինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և ստորագրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացմամբ՝ Նիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիր։





