AM
3 Օգոստոս 2026 - 11:49 AMT

Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար

ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Լիլիթ Մակունցին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասվում է որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ Մակունցն ազատվել է գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից:

Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ աշխատանքից ազատման դիմում էր գրել, այժմ նա ԱԺ պատգամավոր է: