AM
3 Օգոստոս 2026 - 14:51 AMT

Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:

63 պատգամավոր կողմ է քվեարկել, 28–ը` դեմ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միաձայն աջակցել է Ռուբինյանի թեկնածությանը։

Ավելի վաղ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը, իսկ «Ուժեղ Հայաստանը», որ դեմ է քվեարկելու։

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահի միակ թեկնածուն էր:

ԱԺ-ում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12: