Օգոստոսի 3-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զինված ուժերում ծառայության հետագա կազմակերպման, կարգապահության բարձրացման և ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցերը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պապիկյանը կշարունակի աշխատանքը ՊՆ ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:





