AM
3 Օգոստոս 2026 - 15:15 AMT

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Երևանում կգրնցվի +37․․․+38 աստիճան

Հանրապետության տարածքում oգոստոսի 3-ի ցերեկը, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։

Օգոստոսի 3-8-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում օգոստոսի 3-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։ Օգոստոսի 3-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +37 աստիճան, օգոստոսի 4-ին՝ +38: