AM
3 Օգոստոս 2026 - 16:49 AMT

Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով

Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սանտիմետրով և օգոստոսի 2-ի դրությամբ կազմել 1900.77 մետր։

Ներկայացված տվյալների համաձայն՝ լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից բարձր է 16 սանտիմետրով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ՝ 55 սանտիմետրով բարձր։

Նույն ժամանակահատվածում Արփա–Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվել է 2.270 մլն խորանարդ մետր ջուր։ Իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ ջրատարով լիճ է մուտք գործել ընդհանուր 163.634 մլն խորանարդ մետր ջուր։

Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը, ըստ Հրազդանի ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալների, հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը ներառյալ կազմել է 6.278 մլն խորանարդ մետր։

Ընդհանուր առմամբ, հուլիսի 2-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ Սևանա լճից բաց թողնված ջրի գումարային ծավալը կազմել է 19.327 մլն խորանարդ մետր։