AM
3 Օգոստոս 2026 - 18:02 AMT

Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների նշանակումները դեռ չեն կատարվել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է կառավարության անդամների նշանակման մասին հրամանագրերը, բացառությամբ 2 նախարարի՝ Էկոնոմիկայի և ֆինանսների:

Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Դավիթ Խուդաթյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Սուրեն Պապիկյանը՝ պաշտպանության նախարար, Համբարձում Մաթևոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար, Արփինե Սարգսյանը՝ ներքին գործերի նախարար, Ժաննա Անդրեասյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Արարատ Միրզոյանը՝ արտաքին գործերի նախարար, Սրբուհի Գալյանը՝ արդարադատության նախարար, Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության նախարար, Արսեն Թորոսյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:

ԱԺ-ում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12: