AM
3 Օգոստոս 2026 - 18:04 AMT

Դավիթ Թադևոսյանը նշանակվել է ԲՏԱ նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով նշանակվել են կառավարության անդամները։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Դավիթ Թադևոսյանը: Մյուս նախարարները վերանշանակվել են, բացառությամբ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների։

Վերնշանակվել են նաև փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը։

Ավեի վաղ, հուլիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվի, չնայած, որ հունիսի 25-ին էլ հայտարարել էր, թե կառավարության կազմում փոփոխություններ չի նախատեսում։