AM
3 Օգոստոս 2026 - 18:13 AMT

Ռուբինյան․ Նարեկ Կարպետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից, նման մեխանիզմ չկա

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ գործող կարգավորումներով պատգամավորները չեն կարող հրաժարվել աշխատավարձից, մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի համապատասխան հայտարարությունը։

«Չկա նման մեխանիզմ, և պարոն Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից»,- հայտարարել է Ռուբինյանը՝ հավելելով, որ պատգամավորը կարող է ստանալ իրեն հասանելիք գումարը և այն փոխանցել մեկ այլ անձի, ինչը, նրա խոսքով, արդեն անձնական որոշում է, հայտնում է «Փաստինֆոն»:

Նա նաև նշել է, որ, ի տարբերություն որոշ այլ պատգամավորների, ինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները եկամտի այլ աղբյուրներ չունեն։

Լրագրողների հետ զրույցում Ռուբինյանը նաև անդրադարձել է իր աներոջ վերաբերյալ հնչող պնդումներին՝ ընդգծելով, որ երբևէ նրան աշխատանքի չի նշանակել Ազգային ժողովում։

«Ավելին, իմ աները, երբ աշխատում էր ԱԺ-ում, իմ աները չէր, իսկ երբ դարձավ իմ աները, արդեն ԱԺ-ում չէր աշխատում»,- ասել է Ռուբինյանը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:

ԱԺ-ում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12: