Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց զբաղեցրած նախարարական պաշտոններում։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագրերը։
Ավելի վաղ նախագահի հրամանագրերով նշանակվել էին կառավարության մյուս անդամները:
Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
Դավիթ Խուդաթյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Սուրեն Պապիկյանը՝ պաշտպանության նախարար, Համբարձում Մաթևոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար, Արփինե Սարգսյանը՝ ներքին գործերի նախարար, Ժաննա Անդրեասյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Արարատ Միրզոյանը՝ արտաքին գործերի նախարար, Սրբուհի Գալյանը՝ արդարադատության նախարար, Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության նախարար, Արսեն Թորոսյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:





