Ադրբեջանում ստեղծվելու է քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի կառավարման տեղեկատվական համակարգ։ Երկրի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրով նախատեսվել է, որ «Քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի կառավարման» տեղեկատվական համակարգը ծառայելու է անօդաչու թռչող սարքերի շրջանառության հատուկ թույլտվությունների տրամադրմանը և գրանցմանը, ինչպես նաև օդաչուների (օպերատորների) վկայականների, գործունեություն իրականացնելու թույլտվությունների, շահագործողի հավաստագրերի և ավիամոդելիստների ակումբներին ու ասոցիացիաներին համապատասխան թույլտվությունների տրամադրմանը, հայտնում է Factor.am-ն ադրբեջանական լրտավամիջոցների վրա հղումով:
Նույն աղբյուրների համաձայն՝ ինքնավար քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի շրջանառությունը թույլատրվելու է բացառապես հատուկ թույլտվության առկայության դեպքում։
Այս դրույթը ներառվել է «Քաղաքացիական շրջանառության առանձին մասնակիցներին պատկանել կարողացող և միայն հատուկ թույլտվության հիման վրա շրջանառության մեջ գտնվելու իրավունք ունեցող (քաղաքացիական շրջանառությամբ սահմանափակ) առարկաների ցանկի մասին» օրենքում կատարված փոփոխություններում, որոնց կիրառման վերաբերյալ հրամանագիրը ստորագրել է Իլհամ Ալիևը։





