ՀՀ քննչական կոմիտեում քննվում է քրեական վարույթ, որը վերաբերում է «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 492 մլն 76 հազար 712 դրամի հարկեր չվճարելու առերևույթ դեպքին։
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Ալիկ Նազարյաի և նախկին տնօրեն Սամվել Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը)»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ալիկ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանքը, 50 մլն դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, իսկ Սամվել Հակոբյանի նկատմամբ կիրառվել է կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։





