AM
4 Օգոստոս 2026 - 13:42 AMT

Էկոպարեկային ծառայության 4 պաշտոնյա ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և վերջիններիս կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ: Այդ մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, գրում է Արմենպրեսը:

«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- նշել են Կոմիետից։

Ավելի վաղ Factor.am-ն, իր աղբյուրի վրա հղումով, հայտնել էր, որ ձերբակալել են Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանին, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանին, ինչպես նաև ՆԳՆ պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանին։