AM
4 Օգոստոս 2026 - 13:45 AMT

Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք 3.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Սյունիքի մի շարք բնակավայրերում։

Օգոստոսի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 11։54-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 07։54-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաև Արևիս, Թանահատ, Թասիկ, Սալվարդ և Տորունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 39.40⁰ հյուսիսային լայնության և 45․81⁰ արևելյան երկայնության աշխարհագրական կոորդինատներով: