AM
4 Օգոստոս 2026 - 14:09 AMT

Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայի մնացորդը ոչ դիլեր-դիստրիբյուտորների համար կազմում է 1000 հատ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման համար նախատեսված զրոյական մաքսատուրքի սակագնային արտոնության քվոտայի մնացորդը՝ 2026 թվականի օգոստոսի 3-ը ներառյալ։

Ըստ հրապարակված տվյալների՝

դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների համար նախատեսված քվոտայի մնացորդը կազմել է 1278 հատ, կամ օգտագործվել է 57%-ը

դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը կազմել է 1000 հատ, կամ օգտագործվել է 92%-ը։