AM
4 Օգոստոս 2026 - 15:37 AMT

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50%, տեղեկացրել է Կենտրոնական բանկը։

Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը պահպանվել է 8.00%, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%։

Օգոստոսի 4-ին հրապարակվելու է նաև ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը։