AM
5 Օգոստոս 2026 - 11:13 AMT

ԱԺ-ում քննարկում են փոխխոսնակի պաշտոնում Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը

Օգոստոսի 5-ին Ազգային ժողովում շարունակվում է խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վահագն Ալեքսանյանի թեկանծության քննարկումը, պատգամավորները հանդես են գալիս ելույթներով։

Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկն արդեն ընտրվել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանը։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից փոխխոսնակի պաշտոնում կառաջադրվի Արամ Վարդևանյանը։ Օրենքով Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:

ԱԺ-ում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12: