2026 թվականի սեպտեմբերին Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում բակալավրի, ինչպես նաև անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ուսումնառությունը կսկսի 10,958 առաջին կուրսեցի, ինչը բուհ և մասնագիտություն հայտագրած 15,859 դիմորդների 69․1%-ն է և 2026 թվականին հանրակրթական ուսումնական հաստատություններն ավարտած 22 205 շրջանավարտների ընդհանուր թվի 49․35%-ը, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հուլիսի 30-ին ամփոփվել են Հայաստանի պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, ինչպես նաև անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցման ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները։ Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ լրացուցիչ փուլի արդյունքում Հայաստանի բուհեր է ընդունվել ևս 1073 դիմորդ։
Ավելի վաղ բուհական ընդունելության հիմնական մրցույթի արդյունքներով Հայաստանի բուհեր էր ընդունվել 9885 դիմորդ։





